McDonald’s-ը հայտարարել է, որ չի նախատեսում վերադառնալ ռուսական շուկա։
McDonald’s-ը նախաձեռնել է ապրանքանիշի գրանցման գործընթաց Ռուսաստանում՝ արգելելու համար այլ ընկերություններին ռեստորանների ցանցի բրենդի օգտագործումը: Այդ մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, գրել է են ուկրաինական պարբերականները։
«Մենք անում ենք դա՝ մեր բրենդը պաշտպանելու և երրորդ կողմերին կամ անհատներին, մասնավորապես Ռուսաստանում, մեր ապրանքանիշերը իրենց շահերի համար օգտագործելու թույլ չտալու նպատակով», — մեջբերում են լրատվամիջոցները ընկերության խոսքերը, գրում է EurAsia Daily-ն։
«McDonald's-ը պարբերաբար վերականգնում է իր ապրանքանիշերի սեփականության իրավունքն ամբողջ աշխարհում, նույնիսկ այն երկրներում, որտեղ ընկերությունը որևէ գործունեություն չի իրականացնում», — հավելել են մամուլի ծառայությունում։
McDonald’s-ը 2022 թվականի մայիսին հայտարարել էր Ռուսաստանից դուրս գալու և իր բիզնեսը Կուզբասի գործարար Ալեքսանդր Գովորին վաճառելու մասին, ով նախկինում սիբիրյան ռեգիոնում ֆրանշիզայով զարգացնում էր ցանցի ռեստորանները։ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) հաստատել էր գործարքը։ Նույն ժամանակ հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը 15 տարվա ընթացքում կարող է շուկայական պայմաններով հետ գնել իր ռուսական բիզնեսը։ McDonald’s-ի նախկին ռեստորանները հետո սկսել են գործել «Համով՝ և վերջ» նոր բրենդի ներքո։
Ապրիլի 26-ին ընկերությունը դիմել է Ռոսպատենտին՝ «Մակդոնալդս» ապրանքանիշի գրանցման հայտով։ Սկզբնական դիմումը ներկայացվել էր 2024 թվականի դեկտեմբերին։ Ապրիլին Ռոսպատենտը որոշել է քննության առնել դիմումը։ Փաստաթղթերի համաձայն՝ McDonald’s-ը նախատեսում է այդ ապրանքանիշով արտադրել, վաճառել և առաքել սնունդ և խմիչքներ, ինչպես նաև իրականացնել ռեստորանային գործունեություն։