Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ապրիլի 28–ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
Վրաստանի նախագահը հանդիպում կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Նախատեսվում է, որ Միխայիլ Կավելաշվիլին և Վահագն Խաչատուրյանը կանցկացնեն երկկողմ հանդիպում առանձին ձևաչափով, այնուհետև ընդլայնված կազմով, որից հետո հանդես կգան համատեղ հայտարարություններով՝ ԶԼՄ-ների համար, հայտնում է Sputnik-georgia-ն։
Կավելաշվիլիի այցի ընթացքում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ։
Վրաստանի նախագահի պատվիրակության կազմում ընդգրկված են Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Քեթևան Կվինիկաձեն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գեորգի Վոլսկին, ինչպես նաև խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սումբատ Կյուրեղյանը և նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական Լուկա Էհվայան։