28 ապրիլի 2025 - 13:30 AMT
ԱԳՆ-ն ցավակցել է Կանադայում փառատոնի ժամանակ զոհվածների հարազատներին

ՀՀ ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայի կողմից մարդկանց բազմության մեջ մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին:Այդ մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

«Մեր խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-ասվում է գրառման մեջ:

Վանկուվերում միջադեպի հետևանքով 11 մարդ է զոհվել: Հարձակման դրդապատճառը հայտնի չեն։

Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 26-ի երեկոյան՝ ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ: Տեղում ձերբակալվել է 30-ամյա մի վանկուվերցի տղամարդ, որն իրավապահների ուշադրության կենտրոնում բազմիցս հայտնվել է հոգեկան առողջության խնդիրների պատճառով: