Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը զգուշացնում է՝ պիկնիկների սեզոնի սկսվելուն զուգահեռ աճել է տզի խայթոցների հավանականությունը, որոնք կարող են փոխանցել մի շարք վարակիչ հիվանդություններ։
Առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են Լայմի հիվանդությունը՝ բորելիոզը, տուլարեմիան և ռիկետցիաներով հարուցված հիվանդությունները։
Ի՞նչ անել, եթե նկատել էք տիզ Ձեր կամ Ձեր երեխայի մարմնին.
Եթե Ձեր կամ Ձեր երեխայի մարմնին տիզ եք նկատում, կարևոր է հնարավորինս արագ այն հեռացնել։ Տզին հեռացնելու համար անհրաժեշտ չէ դիմել վիրաբույժի կամ այլ մասնագետի օգնությանը։ Դա հնարավոր է ինքնուրույն կատարել՝ սովորական աքցանի օգնությամբ։ Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտվել համացանցում առկա բազմաթիվ վիդեոներից, որտեղ մանրամասն ցուցադրվում է տզի հեռացման գործընթացը։
Տզին հեռացնելուց հետո կարևոր է խորհրդակցել բժշկի՝ տեղամասային թերապևտի կամ վարակաբանի հետ։
Ինքնազգացողության բարելավումը կամ վատթարացումը դեռևս վարակվածության հստակ ցուցանիշ չէ։ Լայմի հիվանդության դեպքում վաղ փուլում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հնարավորություն կա, ինչը թույլ կտա խուսափել հետագա լուրջ բարդություններից։
Լայմի վաղ հիվանդությունը՝ օղակաձև էրիթեման, համարվում է հիվանդության ամենահեշտ ախտորոշվող փուլը, քանի որ՝
Լայմի հիվանդության առավել հազվադեպ արտահայտություններից է քրոնիկ ապաճական ակրոդերմատիտը (Acrodermatitis Chronica Atrophicans)․