Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում իր տպավորությունն է ներկայացրել Տալլինից։
«Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։
Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ Կառուցող-նորոգողի հետևից ջարդող-փչացնողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։
Երեկ Էստոնիայի հայ համայնքի մի ներկայացուցիչ, որ ուսուցիչ է աշխատել տեղի դպրոցներում, ասում էր՝ եթե էստոնացի աշակերտին հարցնես, ո՞րն է քո տունը, կպատասխանի՝ Էստոնիան»,–ասվում է գրառման մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնական այցով գտնվելով Էստոնիայում՝ Տալլինում, ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Փաշինյանն անդրադարձել է Էստոնիա կատարած այցի շրջանակում նախատեսված քննարկումներին, ինչպես նաև երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։