28 ապրիլի 2025 - 16:21 AMT
Մայիսի 1-ից Երևանի կենտրոնում երթևեկության փոփոխություններ կլինեն

Մայիսի 1-ից մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման որոշ փոփոխություններ են ուժի մեջ մտնելու, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոցի խաչմերուկից շարժվելիս, նախկինում թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն այժմ կթույլատրվի միայն «ուղիղ» ուղղությամբ երթևեկել։

Նմանատիպ փոփոխություններ նախատեսվում են իրականացնել նաև Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում։