28 ապրիլի 2025 - 17:31 AMT
ՔԿ․ Սահմանապահին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրվարույթ կա

Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1lurer.am-ը։

«Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,- ասել են ՔԿ-ից:

Ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք, մահացել է։