29 ապրիլի 2025 - 10:25 AMT
3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՀՀ-Վրաստան սահմանին

Ապրիլի լույս 29-ի գիշերը Հայաստան-Վրաստան սահմանային գոտում 3․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՀՀ փրկարար ծառայությունը։

Ապրիլի 29-ին տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 23։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են ցնցումներ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բա։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43.90⁰ աշխարհագրական կոորդինատներով։