29 ապրիլի 2025 - 13:14 AMT
Համընդհանուր հայտարարագիր է լրացրել 16,271 քաղաքացի

Հունվարի 1-ից մինչ օրս 16,271 քաղաքացի է լրացրել համընդհանուր հայտարարագիրը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա՝ նախորդ երկուշաբթիի ցուցանիշն աճել է 1876–ով։

«Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 16 հազար 271 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1876 քաղաքացի) ետ է ստացել 1 միլիարդ 482 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +165 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 91․1 հազար դրամ է»,–ասվում է գրառման մեջ։

ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։ Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձը, հաշվետու տարվա ընթացքում իր կամ իր ընտանիքի անդամների համար առողջապահության ու կրթության գծով սոցիալական ծախսեր անելու դեպքում, կարող է օգտվել սոցծախսի փոխհատուցման հնարավորությունից։