29 ապրիլի 2025 - 15:06 AMT
Չախոյան. Նոր Նորքի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ

Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը սպառնացել է իրեն:

«Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է ինձ, սպառնացել ինձ և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել մեր հասցեին։

Դրա կապակցությամբ այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը»,-ասվում է գրառման մեջ։