29 ապրիլի 2025 - 15:09 AMT
Մանուէլ Պետրոսյանը հաղթել է Հնդկաստանի միջազգային շախմատի մրցաշարում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան տեղեկացնում է, որ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը դարձել է Հնդկաստանում կայացած «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» մրցաշարի հաղթողը։

Մրցաշարի ընթացքում Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր՝ կիսելով 1-3-րդ հորիզոնականները։

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո լավագույն եռյակը հետևյալն է՝ 1-ին տեղ՝ Մանուէլ Պետրոսյան (Հայաստան), 2-րդ տեղ՝ Լևան Փանցուլաիա (Վրաստան), 3-րդ տեղ՝ Բորիս Սավչենկո (Ռուսաստան)։