29 ապրիլի 2025 - 16:59 AMT
Ավինյան. Երևանում անձրևներն ավելանալու են, պետք է գործողություններ ձեռնարկենք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով անձրևներից հետո քաղաքում ստեղծված իրավիճակին, ասել է, որ մայրաքաղաքում անձրևների քանակը աճել է և շարունակելու է աճել, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով:

«Անձրևների քանակը Երևանում ավելանում է և ավելանալու է. դա պայմանավորված է աշխարհում կլիմայական փոփոխություններով»,– ասել է Ավինյանը, հայտնում է Radar.am-ը։

Նա ընդգծել է, որ տեղումների ավելացմանը պետք է արձագանքել նպատակային քայլերով:

«Ամեն տարի ավելի շատ անձրև է լինելու, և համապատասխան գործողություններ պետք է ձեռնարկենք»,– նշել է քաղաքապետը:

Ավինյանն ավելացրել է նաև, որ քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար ունի սահմանափակ հնարավորություններ: