Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն, մեկնաբանելով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի այցը Հայաստան, ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները պատմական մաքսիմումի վրա են։
Դեսպանը նշել է, որ Վրաստանի նախագահի այցի ընթացքում ծրագրված է բավականին հագեցած աշխատանքային օրակարգ, հայտնում է Արմենպրեսը՝ Sputnik Georgia-ի վրա հղումով։
Վրաստանի նախագահը հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպում է նախատեսված նաև նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։
«Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները իսկապես պատմական մաքսիմումի վրա են»,- հայտարարել է դեսպանը։
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի այցը ՀՀ մեկնարկել է ապրիլի 28-ին։
2024–ի hունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։