Նոր Նորքի վարչական շրջանի շենքի առջև, հասարակական գործիչ Արթուր Չախոյանը, ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ միասին, հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին։
Արթուր Չախոյանը նշել է. «Այս իշխանության հերթական թալանի նյութը հրապարակել եմ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ»։
Նա ընդգծել է, որ թիվ 105 մանկապարտեզի անորակ շինարարությունն իրականացրել է ՔՊ-ի ցուցակով ընտրված անդամին պատկանող «ԼիլիանԱրմ» ՍՊԸ-ն, հայտնում է Panorama.am-ը։
Նա ավելացրել է, որ մանկապարտեզի շինարարության պայմանագրի արժեքը կազմել է մոտ 300 միլիոն դրամ:
Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել է կասկածներ՝ նշելով, որ հարց է, թե իրականում ում են տրամադրվել այդ միլիոնները՝ ընկերությանը, թե նույն անձանց։
Արթուր Չախոյանը հայտնել է նաև, որ հրապարակումից հետո Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն՝ հնչեցնելով սպառնալիքներ և հայհոյանքներ:
«Հրապարակումից հետա վարչական շրջանի ղեկավարը զանգահարում է ինձ, սպառնում և հայհոյանքներ է հնչեցնում իմ հասցեին»,– նշել է Չախոյանը:
Նա հավելել է, որ չի կարող կրկնել վերջինիս արտահայտած խոսքերը, սակայն նշել է, որ վարչական շրջանի ղեկավարը հեռախոսով իրեն հանդիպման է հրավիրել։
Այնուհետև Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը ներս են մտել թաղապետարանի շենք՝ ղեկավարին հանդիպելու նպատակով, սակայն նրանց տեղեկացրել են, որ Տիգրան Տեր-Մարգարյանը գտնվում է քաղաքապետարանում:
Մեսրոպ Մանուկյանն էլ նշել է, որ քաղաքապետարանից իրենց ասել են, թե նա այնտեղ էլ չէ։
«հիմա մռթներին և դեմքին թափելը առարկայական կտեսնի որն է։ Տիգրան Ավինյան, եթե այս մարդը մնաց և պաշտոնավարեց, ապա հավասարաչափ պատասխանատվություն կրում եք դուք՝ ՔՊ-ն և «Հանրապետություն» կուսակցությունը միասին»,– շեշտել է Մեսրոպ Մանուկյանը՝ ընդգծելով, որ Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։
Դրանից հետո Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը աթնային յոգուրտ են լցրել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։
Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը սպառնացել է իրեն: