1988–1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձինք սեփականության իրավունք կստանան հանրակացարանային տարածքների նկատմամբ, որտեղ բնակվում են։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
«Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ուսանողական թաղամաս 4 շենքի, Երևանի Մոլդովական փողոց, 29/1 շենքի, Երևանի Շիրակի փողոց 2/32 շենք հասցեների Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմում են ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտե՝ իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով տրամադրելու համար:
Նշվել է, որ որոշման հիմնական նպատակն է ապահովել տարիներ շարունակ հանրակացարաններում ապրող փախստական ընտանիքներին մշտական բնակության պայմաններով։