29 մայիսի 2009 - 22:26 AMT
Հայկական ակումբներին հանձնել են արտոնագրեր` մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղերին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կենտրոնակայանում մայիսի 29-ին չորս հայկական ակումբի` «Փյունիկին», «Միկային»,
«Գանձասարին» եւ «Բանանցին» հանձնվել են արտոնագրեր` մասնակցելու Եվրոպայի գավաթի խաղերին:

Արտոնագրերն ու մրցաշարային փաթեթները ակումբների ներկայացուցիչներին հանձնել է ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը` դրա հետ մեկտեղ հավաստիացնելով, որ այսուհետ ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել բոլոր ակումբներին Եվրոպայի գավաթի խաղերին նախապատրաստման գործում եւ մասնակցության ընթացքում:

ՈՒԵՖԱ-ի 2009-2010 թթ. սեզոնի կանոնադրության համաձայն, Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պայքար կսկսի Չեմպիոնների Լիգայում որակավորման երկրորդ փուլից: «Բանանցն» ու «Միկան» Եվրոպայի Լիգայում մեկնարկում են որակավորման առաջին փուլից, իսկ «Գանձասարը»` երկրորդից: