5 մայիսի 2025 - 13:06 AMT
Ստամբուլում սեյսմիկ ակտիվությունը կարող է շարունակվել մեկ ամիս

Ապրիլի 23-ին Ստամբուլում արձանագրված 6․2 մագնիտուդով երկրաշարժից հետո հնարավոր է, որ սեյսմիկ ակտիվությունն այս շրջանում շարունակվի ևս մեկ ամիս։

Թուրք սեյսմոլոգ Շյուքրյու Էրսոյը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքներով պայմանավորված հետցնցումներն առայժմ չեն ավարտվել։ Նրա խոսքով՝ սովորաբար նման դեպքերում երկրաբանական գործընթացները կարող են ձգվել շաբաթներով, և Ստամբուլում նույնպես նմանատիպ զարգացումներ են հնարավոր, հայտնում է «Վեստնիկ Կավկազան»։

Ըստ մասնագետի՝ սեյսմիկ ակտիվությունն աստիճանաբար կնվազի, սակայն այս ընթացքում հետցնցումները կարող են հասնել մինչև 4 մագնիտուդի։ Նա հավելել է, որ չնայած նման ցնցումները կարող են թուլանալ մեկ շաբաթում, առանձին դեպքերում գործընթացը ձգվում է ավելի երկար։

Ապրիլի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, որին հետևել են մի շարք հետցնցումներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ աղետի հետևանքով տուժել է 236 քաղաքացի։