Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով: Այդ մասին հայտնել է Genetic Production ընկերությունը։
«Սիրելի կապանցիներ, Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը՝ վճարովի հիմունքներով, որի համար եղել է նախնական պայմանավորվածություն քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Ցավում ենք սիրելի Կապանցիներ ջան, եւ ցավում ենք նաեւ մեր երկրի համար, որ նման արժեքներ ունեցող մարդիկ կան … Ցավով տեղեկացնում ենք, որ Կապանում ցուցադրություն չի լինելու»,–ասվում է հայտարարության մեջ։
Genetic Production -ի հիմնադիր Նոնո Սարգսյանը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է։ Նա ասել է, որ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իր տարիների երազանքը։
Ֆիլմում գլխավոր դերակատարը ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է։ Մարջան Ավետիսյանը մարմնավորել է նրա մոր կերպարը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։