Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում ընթացող դատական ֆարսին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միայն առաջին հայացքից է թվում, որ կեղծ դատավարության թիրախում Բաքվում գտնվող հայերն են։
«Ադրբեջանն օգտագործում է կեղծարարության ամբողջ զինանոցն ազգային-ազատագրական պայքարն ու դրա առաջամարտիկներին միջազգային հանցագործ հռչակելու, հայ ժողովրդի նկատմամբ մեղադրանքների տարափ ուղղելու և մեր պատմական ձեռքբերումները ոչնչացնելու համար:
Վերջին նիստի ընթացքում ցուցադրվող կադրերում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կոմիտեի ղեկավարի կարգավիճակում Սերժ Սարգսյանի այցերն է ռազմաճակատի տարբեր ուղղություններում և նրան դիմավորող հրամանատարները` Մոնtե Մելքոնյանը, Դավիթ Իշխանյանը»,–ասվում է գրառման մեջ։
2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։