29 մայիսի 2009 - 23:43 AMT
Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցրել բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ դուրս եկած մարզիկների քանակով
Բռնցքամարտի Ռուսաստանի պատանեկան հավաքականը, որը Երեւանում անցկացվող բռցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության եզրափակիչ դուրս եկած ամենաշատ մարզիկներն ունի, շարունակում է հաղթանակի հավակնել թիմային ստուգարքում:
Կիսաեզրափակիչ հանդիպումներում Ռուսաստանի հավաքականի 9 բռնցքամարտիկներից հինգը հաղթանակ են տարել եւ դուրս են եկել եզրափակիչ: Ռուսաստանի մյուս չորս ներկայացուցիչներն արժանացել են բրոնզե մեդալների:
Հայաստանը, Կուբան եւ Ղազախստանը եզրափակիչում կներկայացնի երեքական բռնցքամարտիկ, Ուկրաինան ներկայացնում է երկու բռնցքամարտիկ: Բելառուսը, Էկվադորը, Գերմանիան, Վրաստանը, Հնդկաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Լիտվան, Մոլդովան, Ուզբեկստանը ելույթ կունենան մեկ ներկայացուցչով: Ավստրալիան ավարտել է իր ելույթը աշխարհի պատանեկան առաջնությունում մեկ բրոնզե մեդալով: