12 մայիսի 2025 - 10:59 AMT
Ադրբեջանի վանդալիզմի հերթական թիրախն է դարձել Մայրաբերդի հուշահամալիրը

Արբանյակային լուսանկարները հաստատում են`ադրբեջանականկողմը վնասել է Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Արցախյան ազատամարտի տանկ-հուշարձանը։ Այդ մասին ասվում է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան էջում։

«2025 թվականի մարտի 12-ի արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ:

Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին»,–ասվում է գրառման մեջ։