12 մայիսի 2025 - 13:56 AMT
ՀՀ–ում ծնելիությունը նվազել է, իսկ մահացությունն՝ աճել

2025 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում Հայաստանում 702-ով պակաս երեխա է ծնվել, քան նույն ամիսներին 2024 թվականին։ Բնակչության բնական աճը, համեմատած նախորդ տարվա ցուցանիշի հետ, նվազել է 17.4 տոկոսով՝ կազմելով ընդամենը 181 մարդ՝ անցած տարվա 1 041-ի փոխարեն, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ծնվել է 7302 երեխա։ Նախորդ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 8004։

Միևնույն ժամանակ, 2025-ի առաջին երեք ամիսներին Հայաստանում արձանագրվել է 7121 մահ, ինչը 158-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը։