Հայաստանի և Ավստրիայի ներկայացուցիչները մայիսի 14-15-ը Վիեննայում կմասնակցեն առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի հերթական՝ 9-րդ նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիա պատվիրակություն գործուղելու որոշում է ստորագրել։
Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։
«Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։