13 մայիսի 2025 - 14:14 AMT
2025–ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է ավելի քան 11 %-ով

2025թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ է այցելել 386,741 զբոսաշրջիկ, որը 11.3 տոկոսով, կամ 49,034-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ է այցելել 435,775 զբոսաշրջիկ, հայտնում է Aysor.am-ը։

Նրանցից 144,072-ը Ռուսաստանից են եղել, ինչն ամբողջ զբոսաշրջային հոսքի 37.3 տոկոսն է։ Վրաստանից ժամանածների թիվը կազմել է 59,624 (15.4 տոկոս), իսկ Իրանից՝ 34,369 (8.9 տոկոս)։

Թուրքիայից 2025-ի առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2422 զբոսաշրջիկ։