Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մայիսի 13–ին ասել էր, որ ադրբեջանական կողմից սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։
Մայիսի 9-ին, մոտավորապես ժամը 22:20-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն կրակել են Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, որի արդյունքում վնասվել է այնտեղ գտնվող բնակելի տան տանիքը։