14 մայիսի 2025 - 10:46 AMT
ԲԷՑ-ը պարզաբանել է՝ Երևանում հոսանքազրկումները ընկերության հետ կապ չունեն

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերությունը պաշտոնապես հայտնել է, որ մայիսի 13–ին իրենց կողմից սպասարկվող Երևանի ենթակառուցվածքներում որևէ վթարային դեպք չի արձանագրվել, ուստի մայրաքաղաքում գրանցված հոսանքազրկումները որևէ առնչություն չունեն իրենց գործունեության հետ, հայտնում է Auroranews–ը։

«Ենթակառուցվածքներում տեղի ունեցած վթարային իրավիճակներում , տեղում աշխատում և խնդիրները վերացնում են մեր ընկերության մասնագետները»,- նշել են ԲԷՑ-ից։