Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:
Սուրեն Պապիկյանը նաև ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումներ է անցկացրել մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ Չինաստանի, Ղազախստանի, Վրաստանի պաշտպանության նախարարների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարի հետ, հայտնում է պաշտպանության նախարարությունները։