Մայիսի 13-ին, ժամը 17:35-ի մոտակայքում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել, որ Մեծ Այրում խոշորացված համայնքի Ճաճկան բնակավայրում, ինչպես նաև այլ գյուղերում, շուրջ հինգ րոպե շարունակ ուժեղ կարկուտ է տեղացել։
Կարկուտը վնասել է ցանքատարածքներ, այգիներ և տների տանիքներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տուժել են հացահատիկի դաշտերը, բանջարաբոստանային մշակաբույսերը, ինչպես նաև մրգատու ծառեր։
Նշվում է, որ շատ գյուղացիներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում հույս էին դրել բերքի վրա, այսօր կանգնած են մեծ վնասների և անորոշության առջև։ Որոշ համայնքներում վնասների չափը կազմում է մինչև 70-80 տոկոս, ինչը լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքներ կարող է ունենալ։