15 մայիսի 2025 - 11:25 AMT
ԱԽ քարտուղարը կմեկնի Իրան` Թեհրանի երկխոսության ֆորումին

Մայիսի 16-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով ուղևորվելու է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան։

Նա կմասնակցի «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին։

Այցի շրջանակում նախատեսվում են նաև մի շարք աշխատանքային հանդիպումներ։