ՀՀ–ն կավելացնի կանանց ներգրավվածությունը խաղաղապահ առաքելություններում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման շրջանակում ունեցած ելույթում։
Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասին և ներկայացրել ՀՀ նոր հանձնառությունները՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար համապատասխան պատրաստությամբ անձնակազմի տրամադրում, խաղաղապահների պատրաստության միջազգային դասընթացների կազմակերպում Հայաստանում և ՄԱԿ-ի առաքելություններում կին խաղաղապահների ներգրավվածության ավելացմանն աջակցող գործողությունների իրականացում, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Հայկական խաղաղապահ առաքելության առաջին ներկայացուցիչը ՄԱԿ-ի Լիբանանի ժամանակավոր ուժերի կազմում տեղակայվել է դեռևս 2012 թվականին։