Երևանի Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում, 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է սյանը և բենզալցակայանին։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից, գրում է Factor.am-ը։
«Ժամը 15։40-ին վթարի մասին ահազանգ է ստացվել։ Այս պահին վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ»,- փոխանցել են ՆԳՆ ոստիկանության լրատվության վարչությունից։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել։ Վարորդի և վիրավորների ինքնությունը պարզվում է։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարորդի և ուղեւորների կյանքին վտանգ չի սպառնում։