17 մայիսի 2025 - 10:48 AMT
Հակակոռուպցիոն կոմիտեն ոստիկանության 2 աշխատակցի է ձերբակալել

ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ոստիկանության 2 աշխատակցի։ Այս մասին նշել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, հայտնում է Արմենպրեսը։

«Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակված ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե, ինչի արդյունքում նախաձեռնվել է վարույթ։ Երկու պարեկային ոստիկան ձերբակալվել է»,– նշել է Սարգսյանը։