17 մայիսի 2025 - 11:13 AMT
Վրաստանից՝ կոնյակ արտադրողների խնդիրների մասին․ Ստանդարտ մաքսային հսկողության ընթացակարգ է

Ի պատասխան Հայաստանում կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների բողոքի՝ Վրաստանի Եկամուտների ծառայությունը հայտարարել է, որ մաքսային անցակետերում վերահսկողության ընթացակարգերը շարունակվում են սովորականի պես։ Գգործակալությունը պատասխանել է BM.GE-ի հարցին։

«Մաքսային հսկողության ընթացակարգերը կատարվում են ստանդարտ ռեժիմով։ Տրանսպորտային միջոցների հետ կապված ուշացումներ չկան», - հայտնել են Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից։

Մայիսի 13-ին Երևանում մի քանի գինի և կոնյակ արտահանող ընկերությունների ներկայացուցիչներ հավաքվել էին Վրաստանի դեսպանատան մոտ՝ պահանջելով վերջ դնել սահմանին հայ արտահանողների անհիմն ուշացումներին։

Բողոքի ակցիայից հետո հայկական լրատվամիջոցները հարցերով դիմեցին Էկոնոմիկայի նախարարությանը, որտեղ նշվում էր, որ Հայաստանը փնտրում է ալկոհոլի արտահանման խնդիրը լուծելու ուղիներ, և բանակցություններ են ընթանում վրացական կողմի հետ. Էկոնոմիկայի նախարարության ղեկավարը չէր բացառել մոտ ապագայում Վրաստան այցելելը՝ այս հարցը լուծելու համար։