17 մայիսի 2025 - 12:16 AMT
ՀՀ կժամանի Կիպրոսի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-21-ը այցով կլինի Հայաստանում։ Այդ մասին ասվում է մայիսի 16-ին հրապարակված Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրության մեջ։

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ու միջոցառումներ, որոնք միտված են հայ-կիպրական խորհրդարանական համագործակցության խորացմանը։

Այցի կազմակերպման աշխատանքների պատասխանատվությունը վերապահված է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին։