Շենգավիթի համայնքային ոստիկանության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել, հայտնում է ՆԳՆ-ն։
Համայնքային ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած գործողությունների շնորհիվ հայտնաբերվել և բաժին է տարվել 29-ամյա երիտասարդը։ Նա և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին՝ ընթացքի համար։