Մայիսի 17-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է հիմնականում առանց տեղումների եղանակ։ Իսկ մայիսի 18-21-ը կեսօրից հետո որոշ շրջաններում հնարավոր են կարճատև տեղումներ և ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17-21 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Երևանում մայիսի 17-21-ը տեղումներ չեն կանխատեսվում։ Մայրաքաղաքում մայիսի 17-ին ցերեկը ջերմաստիճանը կկազմի +23-ից +25 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կնվազի՝ դառնալով +18-ից +20 աստիճան։