17 մայիսի 2025 - 13:43 AMT
Հայաստանի հավաքական է հրավիրվել Թոմաս Ադորյանն Արգենտինայից

Արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում։

Ադորյանը սեպտեմբերին կդառնա 24 տարեկան։ Նա «Բանֆիլդի» ակադեմիայի սան է, հայտնում է Sputnik Արմենիան։

https://arm.sputniknews.ru/20250517/hajastani-havaqakan-e-hravirvel-tvomas-advorjany-89032572.html

Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 400 հազար եվրո է։

Թոմասը արգենտինական ընթացիկ առաջնության ընթացքում մասնակցել է 11 խաղի և կարողացել է մեկ գոլի հեղինակ դառնալ։

Հայաստանի հավաքականը հունիսին ընկերական հանդիպումներ պետք է անցկացնի Կոսովոյի և Չեռնոգորիայի ընտրանիների հետ: