Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որի շրջանակում հանդիպում է ունեցել ԻԻՀ նորանշանակ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները:
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիյանն իր ջերմ ողջույններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է նաև ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ:
Գրիգորյանը և Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: