19 մայիսի 2025 - 12:03 AMT
Տիխանովսկայան` Փաշինյանին․ Շնորհակալություն համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար

Բելառուսի ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ հաճույքով է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Տիրանայում կայացած գագաթնաժողովի ընթացքում։

X սոցիալական ցանցում նա գրել է, որ հաջողություն է մաղթում Հայաստանին՝ եվրոպական ապագայի ուղու վրա, հայտնում է Factor.am-ը։

«Հայաստանին հաջողություն եմ մաղթում դեպի եվրոպական ապագա տանող ճանապարհին։ Այսօր, առավել քան երբևէ, Եվրոպային պետք է արդար, ազատ և անկախ Հայաստան։ Շնորհակալություն ձեր համերաշխության և սկզբունքային դիրքորոշման համար»,— գրել է նա։

Վարչապետ Փաշինյանն Ալբանիայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի վեցերորդ հերթական գագաթնաժողովին։