19 մայիսի 2025 - 12:37 AMT
ԱՄՆ դեսպանատուն. Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման

ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վիզայի ստացման գործընթացում ստելը, ԱՄՆ-ում առանց թույլտվության աշխատելը կամ սահմանված ժամկետը գերազանցելը կարող է ունենալ լուրջ հետևանքներ։

«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»,-այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։