19 մայիսի 2025 - 15:09 AMT
Ազգային պատկերասրահը վերանորոգվել և վերաբացվել է

Հայաստանի Ազգային պատկերասրահը վերանորոգվել է և այժմ կրկին բաց է հանրության համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է»,–ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել։

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921-ին։ Այն երկրի գլխավոր և ամենամեծ պատկերասրահն է` բաղկացած 56 ցուցասրահներից: