Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի զղջում, որ կողմնակիցների հետ ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։
«Ո՛չ, չեմ զղջում»,- քաղաքապետարանում իր լիազորությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Տեր-Մարգարյանը, գրում է Aysor.am-ը։
Երբ նրան հարցրել են՝ ինչու է թաղապետի պաշտոնից հրաժարվել միջադեպից միայն 20 օր անց, պատասխանել է. «Քաղաքական դաշտում իմ անելիքները որոշում եմ ես՝ երբ և որ ժամանակահատվածում»։
Նա հավելել է, որ արդեն նախապատրաստվում է առաջիկա ընտրություններին։
«Ես գնում եմ 26 թվի ընտրություններին, հայտարություն եմ արել, հետևեք ինձ»,- ասել է նա։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար **Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։**Նա այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
«Խոսքս ուզում եմ ուղղել ԱԺ-ում ծվարած որոշ մանդատագողերի՝ 2026թ. սարերի հետևում չէ, մենք հանդիպելու ենք 2026-ին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին»,- ասել է նա։