19 մայիսի 2025 - 17:27 AMT
Երևանի Կապուտիկյան փողոցում 4 մեքենա է այրվել․ Հրդեհը մարվել է

Մայիսի 19-ին՝ ժամը 16:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում մեքենաներ են բախվել։

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոց, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։