30 մայիսի 2009 - 20:23 AMT
ՀԱՊԿ-ն հզոր ռազմական խմբավորում է ստեղծում Կենտրոնական Ասիայում
Հավաքական անվտանգության պայմանագրի մասին կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախատեսում է Կենտրոնական Ասիայում ռազմական հզոր խմբավորում ստեղծել կայունության ապահովման համար: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վիտալի Ստրուգովեցը: «ՌԴ-ն Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի հետ համատեղ խոշոր ռազմական խմբավորում են ստեղծում, որը կարող է հակազդել լայնածավալ ագրեսիայի»,-ասել է նա: Կազմակերպության Կենտրոնական Ասիայի խմբավորումը նախատեսված է այսպես կոչված մեծ պատերազմներ վարելու համար, ոչ թե լոկալ հակամարտություններին հակազդելու, ինչպես արագ արձագանքման ուժերը, հաղորդում է Voice of Russia-ն:

Խմբավորման կազմում նախատեսվում է ընդգրկել 5 պետությունների տանկային, հրետանային եւ ավիացիոն զորամասեր, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Ղազախստանի ռազմածովային ուժեր Կասպից ծովում: Խմբավորման ստեղծամն հարցն արդեն լուծված է: Մոսկվան մտադիր է նոր խմբավորմանը հատկացնել օդադեսանտային եւ դեսանտագրոհային բրիգադներ: Դա շուրջ 8 հազար զինծառայող է: Ղազախստանը կտրամադրի մինչեւ 4 հաղար մարդուց բաղկացած դեսանտագրոհային բրիգադ: Մյուս երկրները կսահմանափակվեն գումարտակներով: Դրանք կտեղակայվեն իրենց ռազմակայաններում, իսկ անհրաժեշտության դեպքում զինվորներին օդով կտեղփոխեն գործողության վայր: Ըստ ռազմական մասնագետների, Կենտրոնական Ասիայում ՀԱՊԿ հզոր խմբավորման ստեղծումը կերաշխավորի ողջ տարածաշրջանի կայունությունը:

Խմբավորման ստեղծումը մի փոքր հեռանկարային է, քանի որ այժմ ՀԱՊԿ պետությունները զբաղված են արագ արձագանքման ուժերի ստեղծմամբ: Հինգ պետությունների զորքերի փոխգործակցությունը, այդ թվում ցամաքային, ծովային եւ ավիացիոն ստուգվել է դեռեւս 2006թ. զորավարժություններում: