30 մայիսի 2009 - 21:29 AMT
Աշխարհի պատանեկան առաջնության լավագույն բռնցքամարտիկ ճանաչվել է Կորյուն Սողոմոնյանը
Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճած Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մրցաշարի լավագույն բռնցքամարտիկն է ճանաչվել:
46 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Սողոմոնյանը հաղթանակ է տարել Անգլիայի, Ղազախստանի, Կուբային, Ռուսաստանի ներկայացուցիչների հանդեպ, իսկ եզրափակիչում հաղթել է հնդիկ բռնցքամարտիկ Սանդիպին` 10:4 հաշվով:
Պատվավոր մրցանակը Կորյուն Սողոմոնյանին հանձնել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուն: