24 մայիսի 2025 - 10:58 AMT
ՀՀ կժամանի Ֆրանսիայի ԱԳ նախարարը

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: