24 մայիսի 2025 - 11:23 AMT
Ավտովթարի հետևանքով մահացել է «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցը

Իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ աղբյուրի՝ նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Շրջակա միջավայրի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը, իսկ վիրավորված գործընկերոջը մաղթում է շուտափույթ ապաքինում։