Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-18։00-ն, Երեխաների պաշտպանության միջազգային օրը մինչև 16 տարեկան երեխաների մուտքը Կենդանաբանական այգի անվճար կլինի։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը կվերածվի իսկական տոնի Երևանի կենդանաբանական այգում, հայտնում է քաղաքապետարանը։
Ծրագիր․
- Նոր ազատավանդակների և կենդանատեսակների ցուցադրություն,
- երաժշտական անկյուն,
- զվարճալի խաղեր. արհեստավարժ անիմատորների կողմից կկազմակերպվեն ակտիվ խաղեր, թիմային մրցույթներ և դինամիկ ակտիվություններ՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար
- Մուլտհերոսների հետ հանդիպում. այգու տարբեր 6 հատվածներում երեխաներին կդիմավորեն սիրված մուլտֆիլմերի կերպարները՝ լուսանկարների, պարերի և զվարճանքի համար,
- պղպջակների շոու,
- ֆեյս-արթ,
- շրջայց այգում. երեխաները կարող են մասնակցել զբոսանքի այգու տարածքով՝ դիտելով կենդանիներին, տեղեկանալով նրանց վերաբերող հետաքրքիր պատմությունների և փաստերի։
Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ կանգառից դեպի Կենդանաբանական այգի քաղաքացիներին կսպասարկեն անվճար ավտոբուսներ: