24 մայիսի 2025 - 14:12 AMT
Առանձին շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում

Հանրապետության տարածքում մայիսի 24-ի, 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի գրանցվի։

Երևանում մայիսի 24-ին, 27-ի երեկոյան, ինչպես նաև 28-ի գիշերն ու երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 13-15 մ/վ։ Մայիսի 25-ին և 26-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։