24 մայիսի 2025 - 16:01 AMT
ՔԿ․ 2-ամյա Տիգրանի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել

Մայիսի 4–ից կորած և Մարալիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ, բռնության հետքեր չկան։ Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր», – լրատվամիջոցներին հայտնել են ՔԿ-ից, գրում է Aysor.am-ը։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Մայիսի 4-ից անհետ կորած երեխայի դին հայտնաբերվել է մայիսի 24–ի առավոտյան ժամը 10։40-ի սահմաններում, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ին հարող կամրջի մոտ։